ՀԴԲ-ն ձերբակալել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողին․ ամերիկյան ԶԼՄ-ներ

22:53 • 13.04.23

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալին, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը․

«ՀԴԲ-ն ձերբակալում է իրականացրել  և շարունակում է գործողություններ իրականացնել Մասաչուսեթս նահանգի Նորթ-Դեյթոն քաղաքի բնակելի շենքում», - ասվում է հաղորդագրությունում:

The Washington Post-ի փոխանցմամբ՝ գործով կասկածյալը 21-ամյա Ջեք Թեյշեյրան է, ով ծառայում է Մասաչուսեթսի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերում։