Պուտինը թելեգրամյան ալիքի կարիք չունի. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սոցցանցային էջեր վարելու կարիք չունի, քանի որ բոլորն առանց այդ էլ նրա խոսքերը լսում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ի տարբերություն ինձ ու ձեզ, նա մի մարդ է, որի ամեն շարժումը բռնում է ողջ աշխարհը։ Եվ եթե նույնիսկ նա կանգնած է միջանցքում, խոսում է շշուկով, բոլորը լսում են դա։ Նրա ինչին է պետք թերեգրամյան ալիքը», - ասել է խոսնակը։










