Կրիվոյ Ռոգի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել սպանել Պուտինին

16:58 • 13.04.23

Ուկրաինական Կրիվոյ Ռոգի քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը, որն այժմ ղեկավարում է քաղաքի պաշտպանության խորհուրդը, կսպաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե հնարավորություն տրվեր։ Այս մասին նա խոսել է «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։

Լրագրողը հիշեցրել է, որ 2019 թվականի գարնանը Վիլկուլը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կասեր Պուտինին հանդիպման դեպքում, պատասխանել էր, որ ՌԴ նախագահին կհիշեցնի իր իսկ խոսքերը, որ ռուս ժողովուրդը և ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են։ Նա նաև կառաջարկեր Պուտինին վերականգնել «եղբայրական ժողովուրդների միջև նորմալ հարաբերությունները»։

Սրան ի պատասխան Վիլկուլը նշել է, որ եթե հիմա կանգներ Պուտինի առաջ, ապա կսպաներ նրան։

«Եթե ես հնարավորություն ունենայի սպանել նրան, ես կսպանեի նրան, տեղի է ունենում լայնածավալ ագրեսիա, անիծյալ օրքերը քանդում են մեր տները, գյուղերը, քաղաքները: Ես իսկապես հավատում եմ, որ պատերազմի ավարտը միայն կարելի է բերել ավելի շատ դագաղներ և հաշմանդամներ ուղարկելով Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Վիլկուլը։