Էրդողանը հայտարարել է, որ Սև ծովից գազի մատակարարումների մեկնարկը կտրվի ապրիլի 20-ին

21:25 • 14.04.23

Սև ծովի թուրքական հատվածի Սակարյա հանքավայրից բնական գազի մատակարարումների մեկնարկը նախատեսված է ապրիլի 20-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Էրդողանն այնուհետ խոսել է փետրվարյան երկրաշարժերի գոտու վերականգնման քայլերի մասին։

Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքների ակտիվ փուլը շարունակվում է երկրի հարավի և հարավ-արևելքի տասնմեկ նահանգներում։