Քարակերտում փրկարարներն ու ոստիկանները անասնագոմի փլատակներից դուրս են բերել հորթերին և խոզին․ Shamshyan.com

21:09 • 14.04.23

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է և տակը խոշոր եղջերավոր անասուններ են մնացել:

Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները փլատակի տակից դուրս են բերել, հորթերին և խոզին:

Փլուզման հետևանքով տուժածներ չկան: