ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են Սամարղանդում քննարկել Լավրովն ու Միրզոյանը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սամարղանդում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
«Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին», - ասվում է հաղորդագրությունում:










