Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

23:22 • 14.04.23

Փարիզում բողոքի ակցիան ճնշելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։

Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սահմանադրական խորհրդի կողմից կենսաթոշակային բարեփոխումների հաստատումից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են չարտոնված հանրահավաքի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի մոտ։

Շուտով ցուցարարները սկսել են ցրվել փողոցներով՝ շրջելով ու հրկիզելով աղբարկղերն ու ապակե աղբամանները, ինչպես նաև կոտրելով ցուցափեղկերը։

Ոստիկանները փակել են փողոցները և դուրս մղել ցուցարարներին։