Էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով Պուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի

10:11 • 14.04.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։

«Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։