Մադուրոն «գրողի ծոցն է» ուղարկել ԱՄՆ պետդեպի ներկայացուցչին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրուկ է արտահայտվել ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի սպառնալիքներին՝ Կարակասի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ։
«Գրինգոյի (Լատինական Ամերիկայում այդպես են անվանում անգլիախոս օտարերկրացուն` Tert.am) ներկայացուցիչը սպառնացել է Վենեսուելային... Ես առաջարկում եմ, որ այս գրինգոյի ներկայացուցիչը գնա գրողի ծողը, քանի որ Վենեսուելան հարգված է», - ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում:
Այս կերպ նա արձագանքել է Europa Press-ի հրապարակմանը, որում ներկայացրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի անանուն աշխատակցի մեկնաբանությունը: Համաձայն դրա՝ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում խստացնել սահմանափակող միջոցներն ու ուժեղացնել ճնշումները, եթե Վենեսուելայի ընդդիմության հետ երկխոսության գործընթացն առաջ չընթանա: Նյութը հրապարակվել է Վենեսուելայի ընդդիմության նախկին ղեկավար Խուան Գուայդոյի հնարավոր ձերբակալության մասին հայտարարությունից անմիջապես հետո։
2019 թվականին, որպես ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովի ղեկավար, նա ապօրինաբար իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար և ստացել մի քանի արևմտյան երկրների աջակցությունը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։
Վենեսուելայում երկիշխանությունն ի հայտ է եկել 2019 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Վաշինգտոնը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես հանրապետության օրինական առաջնորդ։ Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը, Մեքսիկան և մի շարք այլ երկրներ աջակցել են նրան։
2023 թվականի սկզբին Գուայդոյի կառավարությունը դադարել է գոյություն ունենալ:










