2 նոր երթուղի 1 օրում․ այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին և կվերականգնվի 58 համարի ավտոբուսի երթևեկությունը․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ)
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«2 նոր երթուղի 1 օրում։
Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։
1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։
Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ Ավանը կապելով Էրեբունու հետ», - գրել է Ավինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ավելի ուշ տեղադրված տեսանյութում երևում է՝ ինչպես են «MAN» մակնիշի նոր ավտոբուսները դուրս գալիս երթուղի։













