Ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի բոլոր մուտքերն այցելուների և ուխտագնացների համար

16:57 • 15.04.23

Իսրայելի ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքերն այցելուների, ուխտագնացների, զբոսաշրջիկների և լրագրողների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

 
Հին քաղաք տանող դարպասների մոտ, որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարը, որտեղ սպասվում է Ճրագալույցի արարողությունը, պատնեշներ են դրված, կենտրոնացած են ոստիկանության մեծաթիվ ուժեր։

Այնուամենայնիվ, ուխտագնացների առանձին կազմակերպված խմբեր հնարավորություն են ստանում մտնելու Հին քաղաք։