Կիևի քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչների մի մասին՝ Դնեպրում ջրի մակարդակի բարձրացման պատճառով

19:53 • 15.04.23

Կիևի քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել քաղաքի որոշ շրջանների բնակիչներին՝ Դնեպրում ջրի մակարդակի բարձրացման պատճառով: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կլիչկոն նշել է, որ այս գարնանը մայրաքաղաքում հեղեղումների մակարդակը շատ ավելի բարձր է նախորդ տարվա համեմատ, սակայն դա բազմաբնակարանային շենքերի և արտադրական օբյեկտների համար դեռևս վտանգ չի ներկայացնում։

Կիևի իշխանությունները ջրային հատվածների հարևանությամբ բնակվողներին կոչ են արել պատրաստ լինել տարհանման, ինչպես նաև թանկարժեք իրերը տեղափոխել շենքերի վերին հարկեր, անջատել էլեկտրաէներգիան և գազը։