Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը մոխիրն արտանետել է 3 կմ վեր

11:06 • 16.04.23

Հրաբխագետները Մեծ Կուրիլյան շարքի (Սախալինի մարզ) Պարամուշիր կղզում Էբեկո հրաբխի վրա 3 կմ բարձրությամբ մոխրի արտանետում են արձանագրվել։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

Միասնական հերթապահ դիսպետչերական ծառայության տվյալներով՝ մոխրի տեղումներ չեն նկատվել։ Ծծմբաջրածնի հոտ չի զգացվել, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Էբեկոն գտնվում է Պարամուշիրի հյուսիսային հատվածում։ Հրաբխի բարձրությունը 1156 մետր է։ Հրաբուխը ժայթքել է 2012 թվականին, այն կրկին ակտիվացել է 2016 թվականի նոյեմբերի կեսերին։ Հրաբխի համար սահմանվել է ավիացիայի համար վտանգավորության նարնջագույն գունային ծածկագիր։ Դա նշանակում է, որ հրաբուխը մեծ ակտիվություն է դրսևորում՝ ժայթքման բարձր հավանականությամբ։