Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ Կարսում

22:22 • 17.04.23

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։

Ըստ Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրության՝ «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, հրամանատարության և հսկողության կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Ադրբեջանցի զինվորականներն արդեն մեկնել են Թուրքիա։