Իմոբիլեն կողոսկրի կոտրվածք է ստացել տրամվայի հետ վթարի հետևանքով
«Լացիոյի» ավագ Չիրո Իմոբիլեն տրամվայի հետ վթարի հետևանքով ստացել է ողնաշարի դեֆորմացիա և կողոսկրի բարդ կոտրվածք, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
Ներկայումս հարձակվողը գտնվում է Հռոմի Ագոստինո Ջեմելիի անվան համալսարանական հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի բժիշկների հսկողության ներքո:
Ըստ վթարի ականատեսների՝ ֆուտբոլիստի Land Rover ամենագնացը Պրատի մետրոպոլիայի խաչմերուկում բախվել է տրամվայի հետ։ Հարվածը շատ ուժգին է եղել, մեքենայի դիմային մասը ամբողջությամբ վնասվել է։
Վնասվել և ռելսերից դուրս է եկել նաև տրամվայը։ Տրամվայի վարորդը և ևս երկու ուղևոր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։










