Շիրխանյանին 7 հազար դոլար եմ տվել, որդուս Բաքվի բանտից իբրև թե ազատելու համար․ Նաիրա Մելիքյան (տեսանյութ)

20:51 • 17.04.23

Շիրխանյանին 7 հազար դոլար եմ տվել, որդուս Բաքվի բանտից իբրև թե ազատելու համար:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է 44-օրյա պատերազմում նահատակված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը․

«Քննչականը քանիցս կանչել է առերեսման, Վահան Շիրխանյանը չի ներկայանում։ ՔԿ-ն, որը 5 վայրկյանում ում ասես բերման կենթարկի, չի կարողանում այդ ճիվաղին բերել առերեսման։

Այն մարդը, որին Շիրխանյանը ներկայացրել է որպես նախկին հետախույզ, և որն իբր պետք է զբաղվեր որդուս ադրբեջանական բանտից ազատելով, հիմա բռնված է։ Շիրխանյանն ինքն է նրան բերել, ներկայացրել, համոզել է ինձ ու նախաձեռնել այդ աֆերան։ Հիմա նրան բերման չեն ենթարկում, քանի որ իշխանության գլխավոր վայրահաչողներից է՝  երկրորդ ու երրորդ նախագահների վրա, իշխանության մարդն է»,-նշել է Մելիքյանը։

Անդրադառնալով Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների գործին, Նաիրա Մելիքյանը նշել է, որ մինչև օրս 8 ոստիկանից ոչ մեկը չի պատժվել, անգամ աշխատանքից չի հեռացվել, թեև մեկ տարի առաջ գործ էր հարուցվել։ Երկու օր շարունակ ՔԿ մոտ ակցիա անող ծնողներին, ըստ Մելիքյանի, որևէ մեկը չի մոտեցել ու չի պատասխանել, թե ինչու գործը առաջ չի շարժվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․