Փարիզում գդալներով ու կաթսաներով բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի ելույթի դեմ

23:40 • 17.04.23

Ֆրանսիացիները հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի դիմաց և գդալներով խփել կաթսաներին՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի դեմ, որի հետ երկխոսությունը, նրանց կարծիքով, այլևս հնարավոր չէ։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երկրի ղեկավարը երկուշաբթի դիմել է ֆրանսիացիներին՝ բացատրելու երկրում կենսաթոշակային բարեփոխումների հապճեպ ընդունման անհրաժեշտությունը։

Ձախ կուսակցությունների կոչով մարդիկ երեկոյան սկսել են հավաքվել Փարիզի քաղաքապետարանի մոտ, որտեղ գդալներով ու կաթսաներով յուրատեսակ համերգ են կազմակերպել ընդդեմ նախագահի ելույթի։