Սուդանում զինված բախումների զոհերի թիվը մոտենում է 100-ի

09:33 • 17.04.23

Սուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 100-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի բժիշկների արհմիությանը։

«Սուդանում ռազմական գործողությունների մեկնարկից հետո զոհվել է առնվազն 97 քաղաքացիական անձ, ևս 365-ը վնասվածքներ են ստացել»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով երկրի բժիշկների արհմիության՝ երկուշաբթի առավոտյան արված հայտարարությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 56 խաղաղ բնակչի մահվան մասին։

Հիշեցնենք, որ Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) զինված բախումների պատճառը ռազմական անվտանգության բարեփոխման հետ կապված տարաձայնություններն են, որոնք նախատեսում են Արագ արձագանքման ուժերի ամբողջական ինտեգրումը զինված ուժերին: