Ամերիկացի զինվորականները Ուկրաինայում մարտական գործողություններին չեն մասնակցում․ Պենտագոն

22:57 • 17.04.23

ԱՄՆ զինվորականները Ուկրաինայում են՝ աջակցելու ԱՄՆ դեսպանատան գործունեությանը և չեն մասնակցում ռազմական գործողություններին։

Ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը․

«Հստակ լինելու համար, Ուկրաինայում չկան ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումներ, որոնք կմասնակցեն մարտական գործողություններին», - նշել է նա:

Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված լուրերի՝ Սինգհը հավելել է, որ ԱՄՆ-ի փոքր կոնտինգենտը ներգրավված է Կիևում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ապահովման, ռազմական կցորդի գրասենյակին օգնելու և ռազմական օգնության ծրագրերի դյուրացման գործում: