Իսպանիայի անվտանգության ուժերը մոտ 7 տոննա թմրանյութ են առգրավել
Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համատեղ, Եվրապոլի աջակցությամբ, 50 մարդու են ձերբակալել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության շրջանակում։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի երեքշաբթի տարածած մամուլի հաղորդագրությանը։
Հաղորդագրության համաձայն՝ ուժայիններն առգրավել են 4,8 տոննա հաշիշ և գրեթե 2 տոննա կոկաին։
Հետաքննությունը սկսվել է անցյալ տարի, երբ Իսպանիայի իրավապահ մարմիններն իմացել են հանցավոր կազմակերպության գոյության մասին, որը զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, և որի ղեկավարները երկրում են։
Գործողությունն իրականացվել է մի քանի փուլով:
Խմբի անդամները հաշիշը Մարոկկոյից տեղափոխում էին Հարավային Ամերիկա, իսկ կոկաինը՝ Ատլանտյան օվկիանոսով և Աֆրիկայի արևմտյան ափով՝ Իսպանիա:










