Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավին «Իսրայելի և Իրանի ժողովուրդների միջև կամուրջ ստեղծելու նպատակով» ժամանել է Իսրայել (լուսանկարներ)

12:14 • 18.04.23

Լուսանկարում Իսրայելի վարչապետն են, նրա կինը, Իրանի թագաժառանգն ու Իսրայելի հետախուզության ղեկավարը

Իրանի վերջին շահական արքայատոհմի՝ Փահլավիների գլուխ, Իրանի վտարանդի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավին մասնակցել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ կազմակերպված արարողությանը, որը տեղի է ունեցել Յադ Վաշեմ հուշահամալիրում՝ Վարշավայան գետտո հրապարակում։ Այս մասին գրել է Newsru.co.il-ն։

An image of a Star of David that reads 'Jude', German for Jew, resembling those Jews were forced to wear in Nazi Germany, projected on the walls of Jerusalem's Old City. AP

Ըստ կայքի՝ Շահզադե Ռեզա Փահլավիին Իսրայելի միջազգային օդանավակայանում դիմավորել է հետախուզության և ատոմային էներգիայի նախարար Գիլա Գամլիելը։

«Այսօր, երբ Իրանի վարչակարգը հերքում է Հոլոքոստը, ես պետք է այստեղ լինեմ՝ ներկայացնելու իմ ժողովրդին և հարգանքի տուրք մատուցելու փրկվածներին», - ասել է Փահլավին իսրայելցի լրագրողներին:

Israel's Intelligence Minister Gila Gamliel, right, and Prince Reza Pahlavi, activist, advocate and oldest son of the last Shah of Iran, at a ceremony to mark Holocaust Remembrance Day. AFP

Թագաժառանգի այցելության նախօրեին Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա այցի նպատակն է «ամրապնդել հարաբերությունները Իսրայելի և Իրանի ժողովուրդների միջև» և «կամուրջ ստեղծել Իսրայելի և իրանական ժողովրդի միջև»:

Գիլա Գամլիել հետ հանդիպմանը Շահզադեն վստահություն է հայտնել, որ «ժողովրդավարական Իրանը կձգտի նորացնել իր կապերը Իսրայելի հետ»։ Ռեզա Փահլավին վստահություն է հայտնել, որ «այդ օրն ավելի մոտ է, քան երբևէ»։

Ի թիվս այլնի՝ Իրանի գահաժառանգը կայցելի աղազերծման գործարան՝ ծանոթանալու իսրայելական ջրամատակարարման տեխնոլոգիաներին, կհանդիպի բահայական կրոնական համայնքի և Իսրայելում հրեա-իրանական համայնքի անդամների հետ։

Israeli Prime Minister Benjamin Netanyahu, centre, with his wife and officials at the opening of Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Day. EPA

Յադ Վաշեմ հուշահամալիրում պետական արարողության բացումը կատարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Նա իր խոսքում հիշատակել է Հոլոքոստի միջով անցածներին, խոսել է ներկա իրավիճակի մասին՝ անդրադառնալով իսրայելական հասարակության պառակտումներին ու անթույլատերի է որակել իր ընդդիմախոսներին «նացիստների» հետ համեմատելը։

Images of memorial candles projected on the walls of Jerusalem's Old City on the eve of Holocaust Remembrance Day. AP

«Նացիզմն աննախադեպ չարիք է: Մենք պետք է նորից ու նորից հիշենք. միայն այս մարդիկ, միայն նրանք են նացիստներ: Պետք է զգուշանալ թե՛ Հոլոքոստի, թե' նացիստների հետ ցանկացած համեմատությունից: Մեր ժողովրդի վերաբերմունքը նացիստական հրեշի նկատմամբ չի փոխվել, դրա հետ կապված մենք համախմբված ենք, այն միայն մահվան է արժանի։ Եվ այդ հրեշի նկատմամբ հաղթանակը պատկանում է համախմբված ժողովրդին»,- ասել է Իսրայելի նախագահը։

Israel's President Isaac Herzog during the opening ceremony for the Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Day. AP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում նույնպես անդրադարձել է ներկա իրավիճակին՝ նշելով, որ անցյալում հաղթանակը չի երաշխավորում ապագայի հաղթանակը:

«Այդ է պատճառը, որ մենք կտրականապես դեմ ենք հանդես գալիս Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագրի: Ով կփորձի մեզ պարուրել ահաբեկչության խեղդող բռի մեջ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Նրանք կբացահայտեն մեր ժողովրդի մեջ թաքնված աներևակայելի ուժերը»,- ասել է Նեթանյահուն։

Benjamin Netanyahu at the opening ceremony of the Holocaust Martyrs and Heroes Remembrance Day at Yad Vashem Holocaust Museum in Jerusalem. AP

Աղբյուրը հիշեցնեւոյմ է, որ Իրանի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավին պետք է գահը վերցներ հոր՝ շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիից հետո, սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ լքել է երկիրը, ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։