Զելենսկին այցելել է Ավդեևկա, որի համար մարտեր են ընթանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ավդեևկա, որը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից և որի համար մարտեր են ընթանում։ Ուղևորության ընթացքում նա այցելել է ուկրաինական ուժերի առաջնագիծ: Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ նախագահի գրասենյակի կայքին հղումով։
Վլադիմիր Զելենսկին լսել է Դոնեցկի օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարի զեկույցը քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, զրուցել ստորաբաժանումների զինծառայողների հետ։
Ուկրաինայի նախագահը զինծառայողներին պետական պարգևներ է հանձնել։
Ավդեևվկան քաղաք է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոկրովսկի շրջանում։ Այն գտնվում է Դոնեցկից 10 կմ հյուսիս։ Մարտի կեսերին Վլադիմիր Զելենսկին Դոնբասում, այդ թվում՝ Ավդեևվկայում տեղի ունեցած մարտերը որոշիչ է անվանել երկրի ապագայի համար։










