ԵՄ-ն, Սերբիան և Կոսովոն հանձնաժողով են ստեղծել հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման համար

21:30 • 18.04.23

ԵՄ-ն հայտնել Է Սերբիայի և Կոսովոյի միջև  հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման համար համատեղ մոնիթորինգային հանձնաժողովի ստեղծման մասին: 

Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հայտարարությունը:

Հաղորդվում է, որ հանձնաժողովը պարբերաբար նիստ կգումարի Բրյուսելում: Դրանում կընդգրկվեն Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, Բրյուսելում Կոսովոյի ներկայացուցիչ Ագրոն Բայրամին և Սերբիայից բանակցող Պետար Պետկովիչը:

Նախատեսվում է, որ կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա Բելգրադ-Պրիշտինա բարձր մակարդակի երկխոսության շրջանակներում հերթական հանդիպումից հետո, որը տեղի կունենա մայիսի 2-ին Բրյուսելում, նշվում է հայտարարության մեջ: