Patriot ՀՕՊ համակարգը Գերմանիայից հասել է Ուկրաինա

21:49 • 18.04.23

Patriot հակաօդային պաշտպանության համակարգը՝ հրթիռներով, մատակարարվել է Ուկրաինա՝ համաձայն Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված թարմացված ցանկի։

Թարմացված ցուցակում, որը պարբերաբար տվյալներ է հրապարակում Կիևին գերմանական ռազմական օգնության մասին, նշվում է, որ Գերմանիան փոխանցել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգ՝ հրթիռներով։

Բացի այդ, ուկրաինական կողմը Գերմանիայից ստացել է ևս 16 Zetros բեռնատար։ Այսպիսով, Կիևն ունի ընդհանուր առմամբ 76 նման բեռնատար։

Նաև Ուկրաինային է փոխանցվել ևս 2 սահմանապահ մեքենա։ Ընդհանուր առմամբ, Կիևը Գերմանիայից ստացել է 124 նման մեքենա։