Հնդկաստանի բնակչությունը 2023-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿ

12:09 • 19.04.23

Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի՝ գերազանցելով Չինաստանի բնակչությանը, որը կկազմի 1,4257 միլիարդ։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Միավորված ազգերի կազմակերպության ներկայացրած Բնակչության հիմնադրամի զեկույցին:

«Չեն կարող նշել այն օրը, թե երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, քանի որ ճշգրիտ ամսաթիվը չի կարող հայտնի լինել»,- ՏԱՍՍ-ին այս տվյալները մեկնաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթը։

Հնդկաստանի որոշ շրջաններում բնակչությունը նախկինի պես շատ արագ է աճում տեղի տնտեսության համար, որի հետևանքով աշխատունակ երիտասարդներն ավելի շատ են, քան աշխատատեղերը։

Ապրիլի 18-ին World Population Prospects-ը և Market Watch-ը հայտնել են, որ Հնդկաստանի բնակչությունն արդեն գերազանցել է Չինաստանի բնակչությանը։