Տավուշի մարզում 19-ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա և 20-ամյա քույրերի նկատմամբ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ:
Պարզվել է նաև, որ նա իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է:










