Հռոմի պապը Քրիստոսի խաչից բեկորներ է նվիրել՝ Չարլզ թագավորի թագադրման համար (տեսանյութ)

23:34 • 19.04.23

Հռոմի պապը Քրիստոսի խաչից բեկորներ է նվիրել՝ Չարլզ թագավորի թագադրման համար:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բեկորներ է նվիրել Ճշմարիտ Խաչից, որի վրա ենթադրաբար խաչվել է Հիսուսը՝ օգտագործելու նոր թափորային խաչի կառուցման համար:

Խաչը հաջորդ ամիս օգտագործվելու է Մեծ Բրիտանիայում Չարլզ թագավորի թագադրման ժամանակ:
Նոր խաչը պատրաստված է վերամշակված արծաթից, ուելսյան շիֆերից և վերամշակված փայտից:

Այն թագավորի կողմից նվեր էր Ուելսի եկեղեցուն՝ 2020 թվականին եկեղեցու հարյուրամյակը նշելու համար:

Թագադրումից հետո խաչը կիսվելու է Ուելսի անգլիկան և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների միջև: