Փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

14:57 • 19.04.23

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով ապրիլի 20-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած պաշտոնական տեղեկատվությունից:

Ըստ տեղեկատվության՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: