ԱՄՆ-ում ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից (լուսանկարներ)

13:09 • 19.04.23

ԱՄՆ Իլինոյս նահանգում ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնել է The Edwardsville Intelligencer-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, Վուդ Ռիվեր գյուղի մոտ։ Երեք վագոն-ցիստերն դուրս է եկել ռելսերից, ծծմբաթթվի արտահոսք չի եղել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վթարի պատճառները դեռ պարզված չեն։

Հրապարակումը հիշեցրել է, որ սա առաջին նման դեպքը չէ տվյալ տարածաշրջանում։ 2021 թվականին Վուդ Ռիվերում երկաթուղային վթարի հետևանքով ծծմբաթթվի չորս ցիստեռն էր շրջվել, վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքները վերացվել էին մի քանի օրվա ընթացքում։

ԱՄՆ-ում բեռնատար գնացքի մասնակցությամբ վերջին խոշոր վթարը տեղի է ունեցել Օհայոյում փետրվարի 3-ին: Վտանգավոր նյութեր տեղափոխող մի քանի տասնյակ վագոններ գծերից դուրս էին եկել Արևելյան Պաղեստին քաղաքի մոտ։

Railroad workers were figuring out their next move Monday afternoon after three of more than 20 tank cars carrying sulfuric acid derailed in Wood River.Wood River firefighters, foreground, stand by at the train derailment Monday.Wheels on one of the derailed cars were visibly not on the tracks Monday.Railroad workers walk around a train on which three tank cars carrying sulfuric acid derailed Monday afternoon just north of the Phoebe Goldberg Overpass in Wood River. The cars remained upright and Wood River fire officials said there was no leakage.