Բայդենը դեռ ցանկանում է խոսել Սի Ծինփինի հետ. Սպիտակ տուն

21:23 • 19.04.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ ցանկանում է զրուցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն նման զանգի մասին դեռևս ոչ մի նորություն չկա,

Ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը․

«Մենք բազմիցս ասել ենք, որ նախագահը ցանկանում է զանգահարել նախագահ Սիին, բայց այս պահին ես ասելու ոչինչ չունեմ», - ասել է նա՝ մեկնաբանելով Չինաստանի առաջնորդին զանգահարելու ԱՄՆ առաջնորդի ծրագրերը:

Ժան-Պիերը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ Պեկինի հետ հաղորդակցության բաց ուղիների պահպանման անհրաժեշտությանը և երկկողմ հարաբերությունների կարևորությանը` հաշվի առնելով երկու երկրների միջև ռազմավարական մրցակցությունը: