Իշխանության ներկայացուցիչները ժամանակին մեզ հետ պայքարում էին գերակա շահի դեմ, հիմա նստել են իշխանության, հասկացել, որ լավ էլ եկամտաբեր բիզնես է․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

11:38 • 20.04.23

Այն ինչ անում էին նախկինները, այսօրվա իշխանություններին դուր չէր գալիս, բայց հիմա, որ իրենք են իշխանության, իրենց շատ դուրեկան գործընթաց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից մեկը։

«Այս ամեն ինչին իրենք ժամանակին դեմ էին, բայց հենց նստեցին իշխանության, տեսան, որ լավ էլ եկամտաբեր բիզնես է, շարունակեցին այդ գործընթացը։ Ժամանակին մեզ հետ բողոքում էին, մեզ հետ դատվում էին, դեմ էին գերական շահին։ Ես իմ տան մեջ նստած, հայտարարություն եմ տեսնում, որ իմ տունը վաճառվում է, գինը՝ 3․500-ց մինչև 7000 դոլար, հետո գալիս ինձ առաջարկում են 1500-1700 դոլար, աշխարհի ոչ մի երկրում այդպիսի գներ չես տեսնի»,- ասաց բնակիչը։