Ֆրանսիայում հարցումը ցույց է տվել, որ Լը Պենն ավելի պոպուլյար է, քան Մակրոնը. Bloomberg

13:08 • 20.04.23

Մարին Լը Պենը, որը գլխավորում է Ֆրանսիայի Ազգային ժողովի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունը, ավելի մեծ ժողովրդականություն ունի, քան նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով Paris Match-ի համար անցկացված Ifop-ի հարցմանը:

Հարցին, թե երկուսից որին են նախընտրում, հարցվածների 47%-ն ընտրել է Լը Պենին, 42%-ը՝ Մակրոնին:

Լը Պենն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում կանանց շրջանում, ըստ հարցման արդյունքների՝ 52%-ը ընտրել է Լը Պենին, 41%-ը՝ Ֆրանսիայի առաջնորդին:

Ձախակողմյան «Նոր էկոլոգիական և սոցիալական ժողովրդական միություն» դաշինքում Կոմունիստական և «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունների կողմնակիցների մեծամասնությունը նախընտրում է Լը Պենին, իսկ Կանաչների և սոցիալիստների կողմնակիցները նախընտրում են Մակրոնին:

Լը Պենը երկու անգամ՝ 2017 և 2022 թվականներին, պարտվել է նախագահական ընտրություններում՝ մրցակցելով Մակրոնի հետ: Հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականին, սակայն Մակրոնը չի կարողանա առաջադրվել ժամկետների սահմանափակման պատճառով։