Հատուկ նշանակության փրկարարական խումբն ապամոնտաժել է տանիքից կախված երկու թիթեղ. ՓԾ

15:58 • 20.04.23

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները:  Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Ապրիլի 20-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթե ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված երկու թիթեղ (մոտ 4 քմ)։