Ես ալևի եմ. ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ իր ծագման մասին
Թուրքիայի գլխավոր ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու, քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է, որ ծագումով ալևի է՝ Թուրքիայում ամենամեծ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ: Այս մասին գրել է Bloomberg-ը:
«Ես ալևի եմ», - ասել է Քըլըչդարօղլուն:
«Ընտրվելու դեպքում մենք այլևս չենք խոսի խտրականության և տարբերությունների մասին: Մենք կխոսենք մեր գործընկերությունների և ընդհանուր երազանքների մասին», - ասել է նա ուղերձում:
Թուրքիայում նախատեսվում է նախագահական ընտրություններն անցկացնել 2023 թվականի մայիսի 14-ին՝ որպես 2023 թվականի համընդհանուր ընտրությունների մաս՝ խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ։ Հիմնական մրցակիցներն են՝ Թուրքիայի գործող նախագահ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահ, Ժողովրդական դաշինքի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ալևվիները հիմնականում բնակվում են Սիրիայում (Լաթակիա, Տարտուս), Հարավային Թուրքիայում (Անտիոք, Տարսոն, Ադանա) և Հյուսիսային Լիբանանում՝ ընդամենը՝ 2 միլիոն մարդ։ Ալևվիների դավանանքը իր մեջ կրում է նաև շիականության, քրիստոնեության և նախաքրիստոնեական աստղային հավատալիքների տարրեր:










