Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար

12:37 • 20.04.23

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ արևմտյան երկրները սադրանքներ են նախապատրաստում ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ցավոք, նման տվյալներ կան»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկատվության առկայության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու այս փորձերը «ակնհայտ են և ոչ քողարկված»։

«Այսինքն՝ կան նման փորձեր, իրավիճակն ապակայունացնելու ցանկություն։ Կենտրոնական Ասիայի երկրներ Միացյալ Նահանգների պետքարտուղարի վերջին այցերն ու հայտարարությունները նույնպես վկայում են այն մասին, որ ԱՊՀ-ն կոտրելու, ԱՊՀ-ն քանդելու, Համագործակցության երկրները Ռուսաստանից պոկելու մեծ ցանկություն կա։ Սա, իհարկե, չի կարող մեզ չանհանգստացնել, և այս առումով Համագործակցության երկրները փորձում են համախմբել իրենց ջանքերը՝ հակազդելու մեր երկրների վրա գործադրվող այս ճնշմանը», - ասել է Լեբեդևը։

Բացի այդ, գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն գոյություն կունենա դեռ երկար տարիներ։ Դրա պատճառները նա անվանել է այն փաստը, որ ԱՊՀ երկրները հարևաններ են, որոնք «դատապարտված են ապրել կողք կողքի» և սերտորեն փոխգործակցում են։

Ըստ Լեբեդևի՝ Ուկրաինայի կողմից ԱՊՀ-ի հետ կապերի խզումը ոչ մի լավ բանի չի բերում ո՛չ միության, ո՛չ բուն երկրի համար։