Լավրովը ժամանել է Կուբա
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Հավանայում նախատեսված են ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի բանակցությունները։
Ռուս նախարարին կընդունի հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը։
Կուբան կլինի Լավրովի լատինաամերիկյան շրջագայության վերջին կանգառը. շրջագայությունը մեկնարկել էր երկուշաբթի։ Այս ընթացքումյ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հասցրել է լինել Բրազիլիայում, Վենեսուելայում և Նիկարագուայում։










