Ցավոք, Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ցավով պիտի արձանագրեմ, որ Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը․
«Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարևորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը ևհամատեղ համագործակցությունը:
Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ կարձանագրենք և ավելի դյուրին հարցերը կկարողանանք ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասաց նա:










