ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Strana ուկրաինական հրատարակությունը։
Աղբյուրը հրապարակել է լուսանկար, որում երևում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շրջապատված ուկրաինացի զինվորականներով։
Դաշինքի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հաստատել են, որ Ստոլտենբերգը գտնվում է Ուկրաինայում։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գտնվում է Ուկրաինայում, մենք կտարածենք լրացուցիչ տեղեկատվություն որքան հնարավոր է շուտ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։










