Հայտնի է՝ ինչ են քննարկել ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում

23:16 • 20.04.23

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Կուսակցության Վարչության անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։