Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Իսպանիա

11:48 • 20.04.23

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ապրիլի 22-30-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն:

Սինանյանը կլինի Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա, Մադրիդ քաղաքաներում՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: