Ստամբուլի երկինքն ամբողջովին մթնել է ահռելի թուխպերի պատճառով (տեսանյութ)

13:44 • 20.04.23

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի երկինքը պատել են ահռելի թուխպերը, ինչի պատճառով քաղաքում մի քանի րոպեով ամբողջովին մթնել է։ Այս մասին հաղորդում է տեղական TRT հեռուստաալիքը, որը տեղադրել է նաև համապատասխան տեսանյութը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անցյալ օրվա առավոտյան Ստամբուլում արևոտ էր, բայց կեսօրից հետո անձրև է սկսել։ Այնուհետև քաղաքի վրա մեծ թուխպեր են հայտնվել,  ամբողջովին մթնել է։ Բնական հազվադեպ հանդիպող երևույթը տևել է ոչ ավելի, քան յոթ րոպե։

Նմանատիպ ամպերը շատ դեպքերում ձևավորվում են ամպրոպի առաջնային եզրին գտնվող մթնոլորտային ճակատների սահմաններում օդային զանգվածների պտույտի պատճառով:




Ստամբուլի երկինքն ամբողջովին մթնել է ահռելի թուխպերի պատճառով (տեսանյութ)