Դանիան և Նիդեռլանդները 2024-ի սկզբին Ուկրաինայի 14 Leopard 2 տանկ կմատակարարեն, գործարքը կկազմի 134 միլիոն եվրո

16:50 • 20.04.23

Դանիան և Նիդեռլանդները 2024 թվականի սկզբին Ուկրաինային 14 Leopard 2 տանկ կմատակարարեն, գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 134 միլիոն եվրո: Այս մասին գրել է Euronews-ը:

Մարտին Դանիան արդեն հայտարարել էր, որ միավորվելու է Գերմանիայի և Նիդեռլանդների հետ՝ նվիրաբերելու առնվազն 100 Leopard 1 տանկ, որոնք պետք է պատրաստ լինեն ուկրաինական ուժերի համար մոտակա շաբաթների ընթացքում:

«Դանիան բացարձակապես առաջատար է այն երկրների շարքում, որոնք ամենաշատն են տանկեր մատակարարել Ուկրաինային»,- հինգշաբթի առավոտյան Կոպենհագենում լրագրողներին ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը։

Դեկտեմբերին Դանիան հայտարարեց Ուկրաինայի համար 35,7 միլիոն եվրոյի «հրատապ օգնության փաթեթի» մասին՝ կենտրոնանալով հիմնական կարիքների վրա, ինչպիսիք են՝ կացարանով ապահովելը, մաքուր ջուրը, տաք հագուստը և էլեկտրաէներգիան: Ըստ սկանդինավյան երկրի ԱԳՆ-ի՝ Դանիայի քաղաքացիական և մարդասիրական աջակցությունն Ուկրաինային պատերազմից ի վեր կազմում է գրեթե 200 միլիոն եվրո: