ՀՀ Պն-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հայտարարությունը

17:25 • 21.04.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները»,- ասված է հաղորդագրության մեջ: