Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել էին Ամիրյան փողոցը
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները այժմ փակել էին Ամիրյան փողոցը՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։
Նրանք ժամանակ էին տվել, որպեսզի իրենց ընդունի Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նրանցի ոչ մեկը չի հանդիպել ծնողների հետ։
«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։










