Հայաստանը կհյուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը. Փաշինյան

18:33 • 21.04.23

Այս տարի նոյեմբերին Հայաստանը կհյուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց նաև, որ Կառավարությունն աջակցում է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանք ամեն ամիս ստանում են տարբեր չափի գումարներ. «Այլ բան է, որ մենք ամեն անգամ այդ գումարները տալուց ռեպորտաժներ չենք անում, մեծ միջոցառումներ չենք կազմակերպում և նրանց ֆոնին չենք նկարվում»: