Ուկրաինայի զինվորականներն առաջիկա շաբաթներին ամերիկյան Abrams տանկերով վարժանքներ կսկսեն
Ուկրաինական զորքերն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կսկսենամերիկյան արտադրության Abrams տանկերով վարժանքները: Այս մասին գրել է Politico-ն՝ նշելով, որ այս մասին ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 2 պաշտոնյաներ՝ անանուն մնալու պայմանով:
Սպասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կհայտարարի այդ քայլի մասին ուրբաթ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 11-րդ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում: Խմբում ներգրավված են ավելի քան 40 երկրից ներկայացուցիչներ: Խումբը Կիևին աջակցում է Ռուսաստանի հարձակման դեմ:
31 M1A1 Abrams տանկերը, որոնք ունեն ուկրաինական գումարտակի չափ, կտեղափոխվեն Գերմանիայում տեղակայված «Գրաֆենվյոհր» ուսումնական տարածք մայիսի կեսերից մինչև վերջ: Դասընթացը կսկսվի մեկ-երկու շաբաթ անց՝ տանկերի սպասարկման շրջանն անցնելուց հետո:
Բայց տանկերը, որոնցով ուկրաինական զինված ուժերը կմարզվեն Գերմանիայում, տարբերվում են նրանցից, որոնք ի վերջո կժամանեն Ուկրաինա՝ մարտի դաշտում օգտագործելու համար, քանի որ դեռ վերանորոգման փուլում են։
Սպասվում է, որ Abrams-ի շահագործման և սպասարկման վերաբերյալ ուսուցումը կտևի մինչև 10 շաբաթ և կարող է ներառել հրահանգներ մարտերում մանևրելու մասին, ասել է Պենտագոնի պաշտոնյան: Ակնկալվում է, որ մոտ 250 ուկրաինացի զինվորական կմասնակցի ուսումնական ծրագրին, որը վարում է ԱՄՆ-ի 7-րդ բանակի ուսումնական հրամանատարությունը:
ԱՄՆ-ն արագացնում է Abrams-ի մատակարարումը` նախընտրելով ուղարկել M1A1-ի ավելի հին տարբերակները, այլ ոչ թե նոր M1A2-ը, որն ի սկզբանե նախատեսված էր Ուկրաինա ուղարկելու համար: Պենտագոնը ակնկալում է, որ տանկերը մարտի դաշտ կժամանեն մինչև տարեվերջ։
Ուկրիանային աջակցող կոնտակտային խումբը նաև աշխատում է պաշտպանական համակարգեր մատակարարելու ուղղությամբ՝ ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումներին դիմագրավելու համար, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասուլիսում:
Չորեքշաբթի օրն Ուկրաինա են հասցվել երկու Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ մեկը ԱՄՆ-ից, մեկն էլ բաղկացած է Գերմանիայի և Նիդեռլանդների բաղադրիչներից:
Ընդհանուր առմամբ, կոնտակտային խմբի անդամները մեկ տարի առաջ հիմնադրումից ի վեր, ավելի քան 55 միլիարդ դոլարի աջակցություն են տրամադրել Ուկրաինային անվտանգության համար: Միայն ԱՄՆ-ն 35 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային:










