Մոսկվայում անհայտ անձինք կոտրել են կնոջ AliExpress-ի հաշիվն ու պատվիրել Ուկրաինայի դրոշներ և շան վզկապ

10:42 • 22.04.23

Մոսկվայում մի կին պատմել է, որ անհայտ անձինք կոտրել են AliExpress-ի իր հաշիվը և պատվիրել Ուկրաինայի մի քանի դրոշ, շան վզկապ և արծաթե ապարանջան, գրում է Gazeta.ru կայքը:

Ըստ հրապարակման՝ 34-ամյա կինն իր համակարգչում հայտնաբերել վիրուս, որից հետո ազատվել է դրանից և մոռացել կատարվածի մասին։

Երկու օր անց կինը տեսել է, որ կատարված գնումների համար իր քարտից 780 և 995 ռուբլի է գանձվել։ Բացի այդ, անհաջող փորձ է արվել գանձել 2,6 հազար ռուբլի։ Բոլոր ապրանքները գնվել են AliExpress-ից, որտեղ կինն ունի հաշիվ, որին միացված է իր բանկային քարտը:

Կինը չեղարկել է գնումն ու դիմել ոստիկանություն։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Նշենք, որ նախկինում էլ կինը կորցրել էր 10,000 ԱՄՆ դոլար այն բանից հետո, երբ նրա iPhone-ը կոտրել էին պարզ գաղտնաբառի պատճառով: