Ֆրանսիայում էներգետիկների ասոցիացիան սպառնացել է առանց էլեկտրականության թողնել Կաննի կինոփառատոնը, Մոնակոյի Գրան Պրին, Ռոլան Գարոսի մրցաշարը
Ֆրանսիայի առաջատար արհմիության՝ Աշխատանքի գլխավոր համադաշնության ենթակայությամբ գործող էներգետիկների ասոցիացիան սպառնացել է առանց էլեկտրականության թողնել Կաննի կինոփառատոնը և այլ խոշոր իրադարձությունները՝ նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության պատճառով:
Կազմակերպության հայտարարությունը հրապարակել է Le Figaro թերթը։
«Մակրոնը խոստացել է 100 օր՝ հանգստացնելու համար, մենք նրան խոստանում ենք 100 օր գործելու և զայրույթի համար», - ասված է հայտարարությունում։
Մասնավորապես, դժգոհության պատճառներից մեկն էլ կենսաթոշակային բարեփոխումներն են, որոնք ենթադրում են կենսաթոշակային տարիքը 62-64-ի բարձրացնելը։
«Մայիսին ինչ ցանկանում եք՝ արեք», - ասել է Աշխատանքի գլխավոր համադաշնությունը՝ նշելով, որ Կաննի կինոփառատոնը, Մոնակոյի Գրան Պրին, Ռոլան Գարոսի մրցաշարը և Ավինյոն փառատոնը «կարող են անցկացվել մթության մեջ»։
Ապրիլի 18-ին Էմանուել Մակրոնի հեռուստաուղերձից հետո Ֆրանսիայում նոր բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ապրիլի 15-ին Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է և ուժի մեջ է մտել։ Միաժամանակ նախագահը խոստովանել է, որ բարեփոխումը «հստակորեն» չի ընդունվել հասարակության կողմից և ափսոսանք է հայտնել, որ «դրա շուրջ կոնսենսուս չի գտնվել»։










