Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին (թարմացված)
23։00
Հանրապետության հրապարակից մեկնարկած ավանդական ջահերով երթն ավարտվեց։ Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին:
20։40
Ջահերով երթի մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ։
20։35
Երթի մեկնարկից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ինչից քիչ անց Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
19։44
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
24-րդ անգամ մեկնարկող ամենամյա ջահերով երթի խորագիրն այս տարի հետևյալն է՝ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար»: Երևանից բացի, այսօր ջահերով երթեր են անցկացվելու նաև Կապանում ու Ստեփանակերտում։
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, կընթանա Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, ապա՝ Կիևյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:










