Ղազախստանում կներդրվի քառօրյա աշխատանքային շաբաթ

13:24 • 23.04.23

Ղազախստանում 2023 թվականի հուլիսից հնգօրյայից և վեցօրյայից բազի կգործի նաև քառօրյա աշխատանքային շաբաթ, հայտնում է uz.sputniknews.ru կայքը։ Հուլիսի 1-ից համապատասխան փոփոխություններ են մտցվում Աշխատանքային օրենսգրքում։ 

Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև կես դրույքով աշխատանքային շաբաթ, որի տևողությունը կսահմանվի կողմերի համաձայնությամբ։ Միևնույն ժամանակ, որոշ կազմակերպություններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել հնգօրյա և չորսօրյա աշխատանքային շաբաթ՝ տարբեր շաբաթներին միաժամանակ։

Ուստի փաստաթղթում ասվում է, որ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել քառօրյա աշխատանքային շաբաթ և փոխարինվել հինգ կամ վեցօրյա աշխատանքային շաբաթով։

Անկախ աշխատանքային շաբաթվա օրերի քանակից, ընդհանուր հանգստյան օրը կլինի կիրակի։ Երկրորդ կամ երրորդ հանգստյան օրը հնգօրյա և քառօրյա աշխատանքային շաբաթով կսահմանվի կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կանոնակարգով։

Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, ապա դրա տևողությունը չպետք է գերազանցի ամսական տասներկու ժամը։